Ռուս պորպագանդիստ Կորոտչենկոն ասել է՝ 100-ավոր միլիոններ եք վերցրել Փաշինյանի հեռացման համար, մինչև 4։30-ը հրապարակե՛ք ձեր ծախսերը. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Քանի որ մեր ընդդիմադիր գործընկերները հերթական անգամ ԱԺ-ի դահլիճում չեն, թեև մինչև հեռանալը մեզ էին մեղադրում վախենալու և քննարկումների մեջ չմտնելու համար, ստիպված պիտի լինեմ խոսել նրանց դատարկ աթոռների հետ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

 

«Հարգարժան ընդդիմադրեր գործընկերներն այսօր ԱԺ ամբիոնից, մասնավորապես, Արթուր Խաչատրյանը հեգնական կերպով խոսեց իրենց շարժման իմիտացիայի՝ դրսից ֆինանսավորման մասին փորձելով՝ ասել որ նման բան չկա ու չի եղել։

 

Ես թարգմանած կկարդամ ռուս պրոբագանդիստ Իգոր Կորոտչենկոյի գրառումը, որը նա արել է անցած ամսվա 26-ին՝ հանրահավաքի առաջին օրը «և այս ծաղրածուները որոշե՞լ էին Հայաստանում իշխանություն վերցնել, նորից հատկացվել են 100-ավոր միլիոններ Փաշինյանի հեռացման համար և այդ հարյուրավոր միլիոնները նորից գողացվել են էֆեկտիվ մենեջերների կողմից, նա գոնե խաչը հանե՞ց»»,- ասաց Ալեքսանյանը։

 

Նա, ապա հավելեց, որ ի գիտություն պարոն Կորոտչենկոյի նա խաչը վաղուց էր հանել; ուղղակի գրպանն էր դրել առնվազն։ «Այստեղ հարց է ծագում, եթե Ռուսաստանից բավականին սերտ կապեր ունեցող պետական հեռուստաալիքների մշտական հյուր ու ներկա ու էսպիսի մի պորպագանդիստ հայտարարում է, որ հարյուրավոր միլիոններ են հատկացվել իրենց շարժման համար ու իր բնորոշմամբ ծաղրածուներն ու մենեջերները գողացել են այդ գումարները, արդյոք լեգիտիմ չէ հարցը՝ կարո՞ղ է՝ նման բան կա։

Եթե ընդդիմադիր մեր գործընկերները պնդում են, թե նման բան չկա, դա ապացուցելու մեկ ճանապարհ կա՝ հրապարակել այն բոլոր ֆինանսական մուտքերը, որ ունեցել եք շարժումը և հրապարակել բոլոր ծախսերը, որ կան»,- ասաց պատգամավորը։

Ալեքսանյանը նշեց․ « Հիմա 12։30 է, ես մինչև ժամը 4-ը ժամանակ եմ տալիս մեր ընդդիմադիրներին՝ հրապարակելու համար այն բոլոր մուտքերն ու ծախսերը, որն արել է իրենց Շարժումը։ Միայն դա անելուց հետո լրիվ լեգիտիմորեն կկարողանան ծաղրել դրսից իրենց ֆինանսավորման մասին թեզերը»։

Ապա` Ալեքսանյանն անդրադարձավ մեղադրանքներին, թե իրենք վախենում են քննարկումներից։  «8-րդ գումարման ԱԺ-ի կազմավորումից ի վեր մոտավորապես 20-30 բանավեճի առաջարկ է եղել հեռուստաընկերությունների կողմից մեր ընդդիմադիր գործընկերների հետ, բոլորը վախեցել են ու փախել են ինձ հետ բանավեճերից։ Հիմա էլ, եթե գտնում եք, թե մենք վախենում ենք ես հենց հիմա «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներին՝ ուզում են միասին, ուզում են հատ-հատ, կոչ եմ անում գան ինձ հետ բանավեճի, ես կկազմակերպեմ, կամ եթե ուզում են, թող իրենք կազմակերպեն»,- ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.