Եթե վաղը պետական շենքերի վրա hարձակման արկածախնդիր որոշում կայացնեն, հեռու մնացեք, պաշտպանված չեք լինելու․ Քոչարյանը՝ քաղաքացիներին

Վաղը ամսի 12-ն է և մեր հարգարժան հոգևորականը հայտարարել է, որ այդ օրը ժամը 3-ին շատ մեծ անակնկալ ու ծանր գործողությունների է տանելու մեր ժողովրդին։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

 

«Այդ գործողությունները մենք տեսել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ շենք էին մտել։ Մեր ուժայինները հայրենիքը պաշտպանելու գործին էին ու տարածքը ազատ էր իշխանափոխություն անելու համար էր, դա տևեց մեկ օր։ ԱԺ նախագահին հափշտակեցին, մահվան փորձ արեցին։

 

Այդ ուժերը նախկինում էլ են եղել, հիմա հանկարծ թիրախավորել են բանակը, ոստիկանությանը։ Այսօր էլ Գառնիկ Դանիելյանը, որի ազնվության ես կարող է չկասկածեմ՝ մանդատ դնելու հարցում, որովհետև ինքը միակն է, որ կդնի, նայում է ոստիկաններին ու ասում՝ ինչ պատրաստված տղաներ են, պետք է սահմանը պաշտպանեն։

 

Սահմանը պաշտպանում են սահմանապահները, ոստիկանությունը պետք է ներքին կարգուկանոնին հետևի, բայց մի բան էլ ասեմ՝ շենքում, բացի արտաքին պաշտպանությունից, կա նաև ներքին պաշտպանություն՝ ՊՊԾ-ն, դուք դա անտեսել եք։ Ես մի անգամ ասել եմ, որ պետական շենքերը պետք պահպանվի, որովհետև եթե շենքերը չեն պաշտպանվելու, պետությունը իր դռները պետք է փակի։

Թիրախավորեցին, որ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ժողովրդի վրա կկրակեն։ Ժողովրդին պետք է այդ սահմաններին չտանեք, եթե տարաք, ապա, անպայման, շենքը պետք է պաշտպանվի  ու պաշտպանվելու համար կան բոլոր միջոցները»,- ասաց նա։

Կոչ անելով ժողովրդին՝ Քոչարյանն ասաց․

«Եթե վաղը պետական շենքերի վրա հարձակման արկածախնդիր որոշում կայացնեն, հեռու մնացեք, նրանցից շատերը պաշտպանված են մանդատներով, իսկ դուք պաշտպանված չեք լինելու»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.