Բայրամովն ու Բերբոքն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։

 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացումը Բաքվում։

 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.