Համարձակ նոր նախաձեռնություն. կազմավորվում է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միություն (տեսանյութ)

Մայիսի 10-ից 12-ը գեղատեսիլ Ծաղկաձորի «Մուլտի Ռեսթ» հյուրանոցում անցկացված համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումից 1 ամիս անց կյանքի է կոչվում նոր նախաձեռնություն, ազդարարվում է Հայաստան-Արցախ երիտասարդական միության կազմավորման մեկնարկը։

 

Ընդառաջ գնալով նոր ծրագրեր կյանքի կոչելու երիտասարդների ցանկության  ու ֆորումի դրական արձագանքներին՝ կազմ-կոմիտեն համատեղ հարթակ ձևավորելու համարձակ քայլ է  արել։ Նախաձեռնող խմբի կազմն արդեն հայտնի է։

Կաազմակերպիչների մեջ ընդգրկվել են նաև արցախցի երիտասարդներ, նախաձեռնող խմբի մեջ են նաև Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը։

 

Հայաստան-Արցախ երիտասարդական միության առաջին համագումարը տեղի կունենա հունիսի 16-ին, որին մասնակցելու է ավելի քան 300 երիտասարդ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.