Ֆիդանը Նարիշկինի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակությունները

Երկուշաբթի այցով Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նույն օրը Մոսկվայում հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։

 

Այս մասին հայտնում է Sabah թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

 

Ըստ աղբյուրների՝ հանդիպումներում քննարկվել են Ուկրաինայում կարգավորումը, իրավիճակը Գազայի հատվածում, Սիրիայում և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները։

 

Մինչ 2023 թվականին արտգործնախարար նշանակվելը, Ֆիդանը երկար ժամանակ գլխավորել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.