Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան

Ադրբեջանը երբևէ չի կարողացել ապացուցել, որ Խոջալուում ցեղասպանություն է եղել:

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

 

«Անհետ կորածների թվեր են կրակում, որոնք իրականությանը մոտ չեն։ Ադրբեջանը սա շահարկում է որպես քաղաքական թեմա»,- նշեց Վիտալի Բալասանյանը։

 

«Նիկոլը սկսել է մի այնպիսի գործընթաց, այս մոլորակի վրա առաջին անգամ Նիկոլը Ադրբեջանի հետ ինչ-որ սահմանազատում, սահմանագծում է սկսել։ Ցույց տվեք աշխարհում մի այդպիսի փորձ, այդ փաստաթուղթը վաղը շպրտելու են, դա որևէ մեկը չի վավերացնելու, չեն էլ լսելու ու նայելու»։

Անդրադառնալով իշխանության այն դիրքորոշմանը, որ Արցախի իշխանություններն են հանձնել Արցախը, Բալասանյանն ասաց, որ եթե հիմքեր ունեն, ապա թող քրեական գործեր հարուցեն:

«Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր,- նշեց նա:

Հարցին՝ այժմ Հայաստանում ինչո՞վ է զբաղվում ինքը, Բալասանյանն ասաց․

«Ազատ քաղաքացի եմ։ Ես թոշակ էլ չեմ ստանում, որ Նիկոլը վաղը չասի՝ ՀՀ բյուջեի հաշվին Վիտալի Բալասանյանը թոշակ է ստանում: Ես բացառում եմ այս իշխանությունների հետ աշխատելը»,-նշեց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.