Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկի մոտ, կռվի մասնակիցները անչափահասներ են․ երեխաներից մեկը հիվանդանոցում է

Մայիսի 22-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Ամիրյան փողոցի 9 հասցեում գտնվող Եղիշե Չարենցի անվան դպրոցի մոտ երեխաների կողմից ծեծի ենթարկելու և որովայնի շրջանում հարված ստանալու հետևանքեվ շտապօգնության 02 խումբը «Պոլտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 15-ամյա Ա․ Ք․-ն է։ Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Ք․-ին ծեծի են ենթարկել Երևանի բնակիչներ 14-ամյա Հ․ Պ․-ն, 15-ամյա Ա․ Գ․-ն, 15-ամյա Վ․ Ս․-ն, 15-ամյա Պ․ Մ․-ն և 15-ամյա Մ․ Ե․-ն:

 
 
 

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մեկնաբանություններ