19-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է կիսամաշված անվադողերի մեջ․ կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Աշոտ Առաքելյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցում` թիվ 50 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կիսամաշված անվադողերին ու երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 44-ամյա Թովմաս Պապյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննւոթյան բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.