Շնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին՝ մեր քաղաքացիների առողջությունը կարևորելու և մեր հակածխախոտային պայքարին միանալու համար. Արսեն Թորոսյան

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին մեր քաղաքացիների առողջությունը կարևորելու և մեր հակածխախոտային պայքարին միանալու համար: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում իշխանության ձևավորմանը, ապա ուզում եմ հիշեցնել, որ այն տեղի է ունենում ընտրությունների միջոցով և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվել է Ազգային ժողով և կառավարություն, իսկ վարչապետ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.