ԱԺ խմբակցությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթաց սկսել. վաղը ժամը 10-ից սկսում ենք անհնազանդության գործընթացներ․ Բագրատ Սրբազան

ԱԺ խմբակցությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթաց սկսել. վաղը ժամը 10-ից սկսում ենք անհնազանդության գործընթացներ։

 

Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասեց Բագրատ Սրբազանը։

 

«Խորհրդարանական 2 խմբակցությունների հետ խոսեցինք, իրենք պատրաստ են, իրենց բոլոր պատգամավորական կազմով խորհրդարան մտնել առաջիկա օրերին իմպինչմենտի գործընթաց սկսելու։

 

Վաղվանից առավոտ ժամը 10-ին, բոլոր հնարավոր վայրերում, խաղաղ անհնազանդության գործընթացներ ենք անցկացնելու։

Դիմում եմ բոլոր, ուսանողներին, գործարարներին, բոլոր ուսումնական հաստատություններին դասադուլ անելու։

Գիշերվա համար այստեղ ինչքան մարդ ցանկանումա մնալ, թող մնա։ Բայց առավոտյան բոլորը ժամը 10-ին թող վերդառանան։

7-10 օր, առավել ժամանակ չկա, կոնկրետ գործողություններ անենք, կոնկրետ արդյունքները կստանանք»,-ասեց Բագրատ Սրբազանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.