Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրեն Ալիզա Բին Նունն Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։

 

Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը։

 

«Մենք բարեկամական հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովի հետ: Քննարկման ընթացքում արծարծվել են երկկողմ և տարածաշրջանային հիմնական խնդիրներ, հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձություններին»,- ասվում է հրապարակման մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.