Եթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա

Ֆրանսիացի զինվորականները կդառնան Ռուսաստանի զինված ուժերի թիրախը, եթե հայտնվեն Ուկրաինայի հակամարտության գոտում, մայիսի 8-ին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե ֆրանսիացիները հայտնվեն հակամարտության գոտում, նրանք անխուսափելիորեն թիրախ կդառնան Ռուսաստանի զինված ուժերի համար»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հավանականության մասին հայտարարությունը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել էր այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economist-ին տված հարցազրույցում նա մանրամասնել էր, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը և Կիևը օգնություն խնդրի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.