Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան

Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում դե յուրե լուծարումից առաջ։ Սա է, այս սցենարն է ինձ համար և դա այնքան ակնհայտ է։

 

Այս մասին ասուլիսին հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

 

«Եկեք հասկանանք, թե այս գծին ովքեր են աջակցություն հայտնում՝ օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ հավաքագրված են օտարերկրյա հատուկ  ծառայությունների կողմից և առնվազն այդ ծառայությունների ազդեցության գործակալներ են։ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, ով հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել և ձայնագրությունը հրապարակել են»,- ասաց նա։

 

Ապա Փաշինյանը հայտարարեց, թե ամբողջ ձայնագրությունը չեն հրապարակել։

«Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, իհարկե ամբողջ ձայնագրությունը չեն հրապարակել, այդ ձայնագրության հրապարակման մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք։ Մենք հստակ տեղեկատվություն ունենք, որ այդ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից, իսկ ձայնագրության մյուս մասն օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար»,- ասաց նա։

Ճշտող հարցին, թե ում մասին է խոսքը, Փաշինյանն ասաց․ 

«Արթուր Վանեցյանի մասով եմ ասում, ո՞ւմ մասով եմ ասում, այդքան փա՞կ եմ խոսում։

Չեմ բացառում, որ այդ ձայնագրության մեջ կարող էր լինել այլ բնույթի՝ անձնական ոչ անձնական հազար ու մի բան և հիմա, այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.