Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին

Չգիտենք որտեղից են գալիս նման հայտարարությունները, ինչ հիմնավորումներով և ինչի համար են արվում:

 

Այս մասին Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն ներքին ուղերձներ են հղում իրեն, թե ինչպես կարող են միանալ շարժմանը:

 

«ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար, 2018թ. ոչ բռնի, թավշյա և ժողովրդական հեղափոխությանից հետո բոլորն ականատես են եղել դրան, մեկնաբանություն չունեմ այլ առնչությամբ: ՔՊ կուսակցությունն այս պահին ամբողջությամբ լծված է ՀՀ անվտանգությունն ապահովելու գործում, սահմանազատման և սահմանագծման գործընթացին, խաղաղության գործընթացն առաջ տանելու գործում»,- նշեց նա:

 

Լրագրողը ճշտող հարց ուղղեց՝ տեղեկությունը չհերքում և նման մարդկանց լինելիությունը չի բացառելում, որին պատգամավորը պատասխանեց.

«Եթե որևէ հիմնավորում կբերեք, ինչ-որ նյութ կլինի մեկնաբանելու, ապա կմեկնաբանեմ, բայց օդից վերցրած հայտարարություններն ու պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.