Ադրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր կստորագրեն

Մայիսի 8-ին Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան: Այցի ընթացքում նախատեսվում է համատեղ հռչակագիր ստորագրել Ադրբեջանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ռադևի Բաքու այցի նպատակն է ամրապնդել և խորացնել երկկողմ ռազմավարական գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ տնտեսությունը, էներգետիկան, բարձր տեխնոլոգիաները, նորարարությունները, տրանսպորտը և զբոսաշրջությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.