Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս և ծանոթացել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կողմից իրականացվող աշխատանքներին։

 

Այս մասին նշվում է դիտորդական առաքելության X-ի գրառման մեջ։

 

«Պատիվ է ընդունել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ֆրանսիական Սենատի պատվիրակությանը։ Լավ և արդյունավետ քննարկում՝ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ»,- նշում է առաքելությունն իր գրառման մեջ՝ հավելելով, որ այցելուները միացել են Գորիսի տարածքում իրականացվող պարեկությանը՝ դիտորդական առաքելության աշխատանքի մասին ավելին իմանալու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.