Բարձր եմ գնահատում Ձեր հանրային քաղաքական գործունեությունը, որը Դուք մեր երկրի հիմնադրման առաջին օրից ունեցել եք ՀՀ-ում․ Փաշինյանը՝ Խաչատուրյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով:

 

Իր խոսքում վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք շնորհավորել Ձեր ծննդյան օրը՝ 65-ամյակը: Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց  ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այդ ուղերձը: Ուզում եմ շնորհավորել և ասել, որ շատ բարձր եմ գնահատում Ձեր  գործունեությունը նախագահի պաշտոնում և, ընդհանրապես, այն հանրային քաղաքական գործունեությունը, որը Դուք մեր երկրի հիմնադրման առաջին օրից ունեցել եք Հայաստանի Հանրապետությունում:

 

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Դուք այս  ընթացքում ցուցաբերել եք և ցուցաբերում եք Կառավարությանը: Մենք դժվար որոշումներ ենք կայացնում, և նաև շատ  կարևոր է, որ Կառավարությունը, ես զգում ենք Ձեր աջակցությունը բոլոր այն դեպքերում, երբ  նաև համատեղ քննարկումների արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ տվյալ որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին:

 

Բայց այս տոնական՝ ծննդյան օրվա, տարեդարձի այցը չեմ ուզում քաղաքական տեքստերով համեմել, մանավանդ, որ այսօր մենք արդեն առիթ ունեցել ենք քննարկելու ընթացող պրոցեսները: Կրկին ուզում եմ շնորհավորել, շնորհակալություն հայտնել, մաղթել առողջություն և շարունակական գործունեություն՝ ի բարօրություն և ի նպաստ Հայաստանի Հանրապետության»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.