Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են խորացնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ՝ Մեջնուն Մեմմեդովի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

 

Նշվում է, որ Յումաքլըն ադրբեջանցի նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է «Թուրքիա-Ադրբեջան գյուղատնտեսության գործադիր կոմիտեի 11.րդ նստաշրջանի» շրջանակներում:

Տեղի ունեցած քննարկումներից հետո թուրք պաշտոնյան ընդգծել է, որ կոմիտեի հանդիպումները երկկողմ համագործակցության կարևոր փուլերից են:

 

«Մեր երկրների միջև առկա գյուղատնտեսական առևտուրը շարունակում է աճել: Մեր տվյալների համաձայն՝ վերջին 10 տարվա ընթացքում այս աճն ավելի տեսանելի է դարձել: Մեր գոյւղատնտեսական առևտրի ծավալները 2012-ից հետո աճել են շուրջ 87 տոկոսով», ասել է Յումաքլըն:

Ապա նաև նշել է արդյունքներից ունեցած գոհունակության մասին և հույս հայտնել, որ գրանցված առաջընթացը կշարունակվի նույն տեմպերով:

Նշենք նաև, որ երկու երկրների ներկայացուցիչների միջև կնքվել է «Գյուղատնտեսական ուսումնասիրության և զարգացման ոլորտում համագործակցության մտադրության մասին հայտարարություն»:

Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարության վերաբերյալ ասել է. «Այն ավելի կարևոր է, քան մեր ստորագրած համաձայնագրերը: Այն ծրագիր է, որը կազմվել է որպեսզի մենք այսուհետ իրականացվելիք գործողություններից բացի, հետամուտ լինենք նաև մինչ օրս կատարված գործողություններին»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.