Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանությունը վերապրած 110-ամյա հայ կնոջը

Բոստոնում Ապրիլի 24-ին ընդառաջ նշել են Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը` Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատում կազմակերպելով ոգեկոչման արարողություն, որի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվել նաև Ցեղասպանությունը վերապրած 110-ամյա Մերի Վարդանյանին:

Կնոջը պատվել են նահանգում հայկական մշակույթի պահպանման և հայ համայնքում իր ներդրման համար, գրում է cbsnews.com-ը:

Վարդանյանը, որն ապրում է Յամայկա Փլեյնում, Բոստոնի ոստիկանության հատուկ ուղեկցությամբ է ժամանել Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատ։

Նրա ընտանիքի պատմելով՝ կինը ծնվել է Ցեղասպանության ժամանակ, իսկ 1970-ականներին տեղափոխվել է ԱՄՆ: Նա ամեն տարի ներկա է եղել Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, բայց սա առաջին տարին է, որ նրան մեծարել են: 

Միջոցառմանը հնչել է ՀՀ պետական օրհներգը: Ելույթ են ունեցել նահանգային սենատորներ, ովքեր բարձր են գնահատել Մերի Վարդանյանի ավանդը հայկական մշակույթի պահպանմա նգործում ու հայ համայնքում ներդրումը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.