Երևանյան լճի մոտ Nissan-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմանում Երևանի բնակիչ 29-ամյա Հենրիկ Ասատրյանն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 1/1 հասցեի դիմաց շարժական վուլկանիզացիայի մոտ, բախվել է մայթեզրին կայանված Opel մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո վրաերթի է ենթարկել հետիոտներ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդուարդ Ավետիսյանին, 29-ամյա Ռազմիկ Սարգսյանին և 37-ամյա Արտյոմ Խաչատրյանին:Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից մեկը վուլկանիզացիայի աշխատակիցն է, մյուս 2-ն էլ իրենց Opel մակնիշի ավտոմեքենան բերել էին վուլկանիզացիա, որպեզի առաջացած տեխնիկական խնդիրը կարգավորվի, ու այդ ժամանակ Nissan-ը բախվել է Opel-ին, ապա վրաերթի ենթարկել նրանց:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.