Ե՞րբ Ուկրաինան կստանա ամերիկյան զենքը․ Պենտագոնի արձագանքը

ԱՄՆ-ի նոր օգնությունն Ուկրաինային կարող է շատ արագ հասնել երկիր։


Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը, որի խոսքերը մեջբերում է The New York Times-ը։

Պաշտոնյան հավաստիացրել է, որ ամերիկյան կողմն ունի «նյութական միջոցները շատ արագ փոխադրելու» հնարավորություն՝ շնորհիվ հուսալի լոգիստիկ ցանցի, որն արդեն օգտագործվել է նախկինում։

«Մենք կարող ենք տեղափոխումն իրականացնել մի քանի օրվա ընթացքում»,- ասել է նա։

Ռայդերի խոսքով՝ մասնավորապես, Ուկրաինան կարող է զինամթերք ստանալ հակաօդային պաշտպանության և հրետանու համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պաշտպանեց օրինագիծը, որը տասնյակ միլիարդավոր դոլարներ կհատկացնի Ուկրաինային աջակցության համար։ Փաստաթուղթն ուժի մեջ մտնելու համար պետք է անցնի մի քանի ընթացակարգեր՝ այն պետք է աջակցի ԱՄՆ Սենատը, որից հետո կներկայացվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վավերացմանը։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.