Բաժին : Քաղաքականություն
«Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա Ղարդաշյանը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը
96-ամյա Լենա Ղարդաշյանը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը:
Լրագրողների հարցին ի պատասխան 96-ամյա կինն ասել է`որքան պետք լինի կմնա ու կպայքարի։
«Կարող ա`մինչև հաջորդ նիստը նստած լինեմ, կարող ա` հրաման տան, որ մեզ ըստեղից տանեն, ու գան, տանեն։ Ես իմ հողի համար եմ պայքարում, որ ինձ թողնեն։ Էնքան տարածք ենք տվել, որ հոգնել ենք, հերիք ա»,– ասել է Լենա տատիկը։
Նա նշեց, որ իր տունը սահմանազատման հետևանքով չի մնալու Ադրբեջանի հսկողության տակ, բայց իր երեխայի գերեզմանն է մնալու այդ հատվածում, հետևաբար համաձայն չէ, որ իր գյուղից որևէ թիզ հանձնվի։
«Ինձ ո՛չ փոխհատուցում, ո՛չ փող ա պետք, ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում կմնամ, թուրքի հետ էլ հարևանություն չեմ անի։ Ասում են շան հետ ընկերություն արա, բայց փետը ձեռիցդ մի գցի»,– ասաց Լենա տատը։