Ռուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է․ Կարասին

ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է։

 

Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։

 

«Ուժով սիրելի չես դառնա։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի շուրթերով ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծվեց, մեր խաղաղապահների՝ Ադրբեջանում մնալ-չմնալու հարցը քննարկվում էր Ադրբեջանի ղեկավարության հետ ուղղակի շփումների շրջանակում։

 

Եվ խաղաղապահների փուլ առ փուլ դուրսբերման մասին որոշում կայացվեց»,-ասել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.