Բաժին : Իրադարձային
Կոռուպցիոն չարաշահումներ ԱՆ–ում․ Ավանեսյանը կձերբակալվի՞
ՀՀ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում ՀՀ Առողջապահության նախարարությունում։ Իրավապահ համակարհի մեր աղբյուրների փոխանցմամբ նախարարությունում կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն խոսքը տենդերներին է վերաբերում։ Խուզարկություն է իրականացվում նաև ԲԿ–ներից մեկում։ Տեղեկությունների համաձայ խուզարկությունը իրականացվում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
Norlur.am–ի տեղեկություններով կոռուպցիոն հերթական սկանդալն է հասունանում և չի բացառվում, որ ձերբակալություններ լինեն։
Նշենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ Առողջապահության նախարարությունը միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքել «Ուիգմոր» կլինիկայի հետ։
Չի բացառվում, որ նախարար Անահիտ Ավանեսյանին ևս հասնի կոռուպցիոն շղթան։