Խստորեն դատապարտում ենք Իրանի անընդունելի հարձակումը Իսրայելի վրա․ սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար․ Բորել

Եվրամիությունը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

 

«ԵՄ-ն խստորեն դատապարտում է Իրանի անընդունելի հարձակումը Իսրայելի վրա»,- գրել է նա սոցիալական ցանցի իր X էջում։

 

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Բորելը հավելել է, որ «սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի բանակը հաստատել է տեղեկությունը։

Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.