Օրենբուրգում մեկ օրում ջրի տակ է անցել հազարից ավելի տուն

Օրենբուրգում 24 ժամվա ընթացքում ջրի տակ է անցել ևս շուրջ հազար տնային տնտեսություն։ 
Այս մասին հայտարարել է քաղաքային վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Կուդինովը։


«Հեղեղումներ ենք արձանագրում նոր տարածքներում։ Ընդհանուր առմամբ 24 ժամվա ընթացքում ջրի տակ է անցել ևս 1000 տնային տնտեսություն»,- ասել է Կուդինովը։ 

Նա նշել է, որ ջրհեղեղից տուժել է ևս մոտ երկու հազար կենցաղային հողատարածք, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ջուրն առատորեն լցվում է տները, իսկ ջրի մակարդակը թույլ չի տալիս մեքենաներին շարժվել արգելափակված ճանապարհահատվածներով, հավելել է պաշտոնյան։

Ավելի վաղ Օրենբուրգի մարզի նահանգապետ Դենիս Պասլերը հայտնել էր, որ Օրենբուրգում ջրհեղեղը հասել է իր գագաթնակետին։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.