Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

Երևանում ապրիլի 14-ի կեսօրից հետո, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-16մ/վ արագությամբ։

 

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 

Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-ի ցերեկը կնվազի 3-5, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.