Գերմանիայի կանցլերը Siemens-ի, Bayer-ի, Mercedes-Benz-ի, BMW-ի ներկայացուցիչների հետ ժամանել է Չինաստան

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի ժամանել է Չունցին (Չինաստանի հարավ-արևմուտք) քաղաք՝ սկսելով վարչապետ Լի Ցյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցը Չինաստան, հայտնում է news.cn կայքը:

Շոլցին ուղեկցում են գերմանական մի շարք հայտնի ընկերությունների, այդ թվում՝ Siemens-ի, Bayer-ի, Mercedes-Benz-ի, BMW-ի և Zeiss-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Նշվում է, որ ավելի քան 5 հազար գերմանական ընկերություն բիզնես գործունեություն է ծավալում Չինաստանում, որը երկար տարիներ Գերմանիայի ամենամեծ առևտրային գործընկերն է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.