Ֆրանսիան ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի հարձակումը Իսրայելի վրա. Իրանն անցնում է իր գործողությունների նոր սահմանագիծը, մեծացնում է ռազմական էսկալացիայի վտանգը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա։

 

«Ֆրանսիան ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի հարձակումը Իսրայելի վրա, որոշելով նման աննախադեպ գործողություն ձեռնարկել, Իրանն անցնում է իր գործողությունների նոր սահմանագիծը՝ ուղղված իրավիճակն ապակայունացնելուն և մեծացնում է ռազմական էսկալացիայի վտանգը», - գրել է նա իր X-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Նա նաեւ հայտարարել է, որ «Ֆրանսիան վերահաստատում է իր հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը եւ հավաստիացնում է իր համերաշխությունը»։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի բանակը հաստատել է տեղեկությունը։

Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.