Աստղագուշակ ապրիլի 14-ի համար

ԽՈՅ


Ժամանակն է զբաղվել այն մանր գործերով, որոնց համար նախկինում ժամանակը չէր հերիքում, կամ ավարտել վաղուց սկսած գործերը: Ինչ-որ լուրջ բան ձեռնարկել չարժե: Վերանորոգման կամ այլ մասշտաբային խնդիրների լուծման համար օրը դժվար թե հարմար լինի: Շատ ավելի օգտակար կլինի հոգսերից շեղվելը։ Մի փոքր հանգստանալով՝ շատ բաների այլ կերպ կնայեք։ Շատ Խոյերի դա կօգնի որոշել ապագայի պլանները։

Սիրելիի կողմից հաճելի անակնկալներ ստանալու հավանականություն կա։ Հնարավոր է քննարկել երկուսիդ էլ հուզող թեմաները, դա կօգնի ամրապնդել հարաբերություններն ու հասնել ավելի լավ փոխըմբռնման։

ՑՈՒԼ

Հիանալի գաղափարներ կունենաք, և էներգիան և համառությունը բավարար կլինեն դրանք կյանքի կոչելու համար: Բայց միանգամից մի քանի բան ձեռնարկել չարժե։ Հետևողականորեն գործելու դեպքում, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կհաջողվի, և դուք կկարողանաք խուսափել շատ տհաճ պահերից, իրարանցումից և խառնաշփոթից։

Որոշ Ցուլերի անսպասելի ռոմանտիկ արկած է սպասվում: Եվ կապ չունի՝ նշանի ներկայացուցիչները վաղուց են միասին եղել, թե հարաբերությունները սկսվել են բոլորովին վերջերս։ Ամեն դեպքում, օրվա վերջը կուրախացնի ձեզ ու շատ հաճելի անակնկալներ կբերի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Սիրելիների հետ եղեք համբերատար և նրբանկատ, դա կօգնի խուսափել վեճերից և վիրավորանքներից: Այսօր դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր ձեզ վաղուց են ճանաչում և նախկինում հիանալի հասկանում էին։ Բայց եթե չհուզվեք ու չհամաձայնվեք փոքր զիջումների գնալ, լուրջ խնդիրներ չեն առաջանա։

Տանը սովորականից ավելի շատ հոգսեր կլինեն, սակայն հանգստանալու ժամանակ էլ կունենաք։ Երկվորյակները, ովքեր դեմ չեն նոր ծանոթություններին, պետք է գնան ինչ-որ ժամանցային միջոցառումների.հետաքրքիր հանդիպումների հավանականությունը շատ մեծ է:

ԽԵՑԳԵՏԻՆ

Կարող եք չափից շատ անհանգստանալ փոքր բաների համար, ուստի հեշտ չի լինի տրամադրվել պլանավորված գործերով զբաղվելու համար: Փորձեք վերլուծել իրավիճակը։ Դուք, ամենայն հավանականությամբ, կգտնեք, որ տխրելու օբյեկտիվ պատճառներ չկան: Ձեզ տհաճ պահերից և լուրջ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է միայն հանգստություն պահպանել և չմոռանալ զգուշության մասին:

Հատկապես գրավիչ կլինեք, և շատերը ուշադրություն կդարձնեն դրան։ Խեցգետինները, ովքեր կգնան առաջին ժամադրության, հիանալի ժամանակ կանցկացնեն։ Նշանի ընտանեկան ներկայացուցիչներին սպասվում է բացառիկ հաճելի երեկո։

ԱՌՅՈՒԾ 

Ձեզ համար հեշտ կլինի լեզու գտնել և մտերիմների, և վերջերս առաջին անգամ հանդիպածների հետ: Հավանական են օգտակար ծանոթություններ։ Ընկերների և ընտանիքի անդամների հետ կարող եք քննարկել ամենալուրջ և կարևոր հարցերը: Ձեզ կհասկանան և կաջակցեն: Առյուծները, ովքեր ականջալուր կլինեն ավագ հարազատների խորհուրդներին, ճիշտ որոշումներ կկայացնեն։

Կարող եք թանկարժեք իրեր գնել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև մտերիմների համար։ Այնուամենայնիվ, դա ավելի լավ է անել օրվա առաջին կեսին: Հետագայում  կցանկանաք պարզապես հանգստանալ, այլ ոչ թե համեմատել տարբերակները՝ ընտրելով լավագույնը:

ԿՈՒՅՍ

Հարմար օր է ծրագրեր կազմելու և մոտ ապագայում անելիքների մասին մտածելու համար: Ուշադրություն կդարձնեք այն ամենին, ինչը նախկինում չէիք նկատել, այնպես որ պատրանքներ և կեղծ հույսեր չեք փայփայի, անմիջապես ճիշտ կգնահատեք իրավիճակը: Լավ կլինի ուսանել, բարդ խնդիր հասկանալու կամ քննությանը պատրաստվելու համար շատ ժամանակ չի պահանջվի։

Փորձեք ժամանակ գտնել մտերիմների հետ շփվելու համար: Ժամանակ անցկացրեք ընտանիքի անդամների կամ ընկերների հետ: Նրանք ձեր ցանկացած նախաձեռնություն կոգեշնչեն և կաջակցեն:

ԿՇԵՌՔ 

Կարող եք ակտիվ շփումներ ակնկալել հարազատների, ընկերների, ծանոթների հետ։ Որոշ մարդիկ լավ մտադրություններով կարող են փորձել միջամտել ձեր անձնական գործերին։ Եթե դա ձեզ համար տհաճ է, մի հապաղեք պաշտպանել ձեր անձնական տարածքը: Պարզապես փորձեք դա անել նրբանկատորեն, որպեսզի չվիրավորեք ուրիշներին: Այն կշեռքները, ովքեր պատրաստվում էին անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծել, ժամանակն է անցնել ակտիվ գործողությունների:

Երեկոյան դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել ուրիշների հետ։ Փորձեք հանդուրժող լինել այլ կարծիքների նկատմամբ, դա կօգնի խուսափել վեճերից կամ կոնֆլիկտներից, որոնց համար հետո կզղջաք:

ԿԱՐԻՃ 

Կարող են տարաձայնություններ ծագել հարազատների հետ, ինչը անհանգստանալու ավելորդ առիթ կտա։ Այնպես որ, փորձեք ինքներդ ձեզ զսպել և չվիճել սիրելիների հետ: Ամեն ինչ կստացվի, եթե կարողանաք որևէ մեկնաբանություն լուրջ չընդունել: Ավելի լավ է ոչ մի կարևոր բանով չզբաղվել, լուրջ թեմաներ չքննարկել և կենտրոնանալ ընթացիկ առօրյա գործերի վրա։

Երեկոյան զգացմունքները կթուլանան, շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի հեշտ կդառնա։ Որոշ Կարիճների համար լավ կլինի հյուր կամ երեկույթի գնալ, հատկապես, եթե ցանկանում եք նոր ծանոթություններ և տպավորություններ ունենալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Փորձեք շփումներում ընտրողաբար մոտենալ։ Շրջապատի հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ կլինի։ Կարող եք ենթարկվել ուրիշի ազդեցությանը: Ցանկացած լուրջ որոշում ավելի լավ է ինքնուրույն կայացնել՝ ելնելով սեփական շահերից։ Կոնֆլիկտներից Հնարավոր կլինի խուսափել, եթե կարողանաք ողջախոհություն պահպանել։

Ուշադրություն դարձրեք ավագ հարազատներին: Նրանց աջակցության շնորհիվ դուք անմիջապես ձեզ շատ ավելի վստահ կզգաք։ Ուղևորությունների մեկնող կամ բոլորովին նոր բան ձեռնարկող Աղեղնավորներին հաճելի անակնկալներ են սպասվում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Օրվա սկիզբը պետք է սիրելիների հետ կապերի ամրապնդմանը նվիրել։ Այն Այծեղջյուրների համար, ովքեր ազդեցիկ հարազատներ ունեն, իմաստ ունի շփվել նրանց հետ, խորհուրդներ և առաջարկություններ խնդրել: Այս ամենը, անշուշտ, օգտակար կլինի տեսանելի ապագայում։ Ընկերների հետ հանդիպումները նույնպես լավ կանցնեն, մեծ ուրախություն կպարգևեն և էներգիա կտան, որը երկար կտևի։

Երեկոյան մոտ ավելի լավ կլինի կենտրոնանալ տնային գործերի վրա, որոնք պահանջում են ձեր ուշադրությունը։ Պարտադիր չէ ինչ-որ մեծամասշտաբ բան ձեռնարկել, բայց որոշ նյարդայնացնող մանրուքների հետ գործ ունենալը հաստատ չի խանգարի:

ՋՐՀՈՍ 

Կարող եք ըմբռնում և աջակցություն ակնկալել և՛ մտերիմներից, և՛ ընկերներից: Ճիշտ է, որոշ Ջրհոսներ հակված կլինեն չափից դուրս իմպուլսիվության, բայց ցանկության դեպքում կկարողանան հավաքվել ու գլուխ հանել բոլոր հարցերից: Հավանական են փոքր դրամական մուտքեր, օրինակ՝ պարտքերի վերադարձ:

Եթե ​​ձեզ հաջողվի դրական տրամադրվածություն ունենալ, ապա շրջապատողները նույնպես շատ ավելի ընկերասեր կդառնան, կաջակցեն ձեր գաղափարներին և շատ առումներով ձեզ ընդառաջ կգան։ Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ։

ՁԿՆԵՐ 

Հատկապես հմայիչ և ընկերասեր կլինեք և հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք տարբեր մարդկանց հետ: Ինտուիցիան ձեզ կհուշի, թե ինչպես պետք է յոլա գնալ նրանց հետ, ովքեր նախկինում դժկամությամբ էին շփվում: Որոշ Ձկներ այսօր նոր ընկերներ կգտնեն, մյուսները՝ ձեռք կբերենազդեցիկ դաշնակիցներ։

Եթե վաղուց եք պլանավորում կատարել որոշ լուրջ տնային գործեր, օրինակ՝ սկսել վերանորոգում, կարող եք մտածելուց և պլանավորելուց անցնել վճռական գործողությունների, հիմա դրա համար ամենաբարենպաստ պահն է: Պարզապես մի փորձեք ամեն ինչ անել մեկ օրում, հոգ տարեք ձեր մասին և մի մոռացեք հանգստի մասին

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.