Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան

ԱԺ ամբիոնից դիմում եմ՝ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Զավենի Սարգսյանին, դիմում եմ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, դիմում եմ հազարավոր երկրապահներին՝ երեկ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Վազգեն Սարգսյանին հայ ժողովրդին կառափնարան տանելու համար։

 

Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր գեղամ Մանուկյանը։

 

Նա մեջբերեց Նիկոլ Փաշինյանի խոսքը․ «Իրական Հայաստանի դե յուրե հաստատումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի բերումով, երբ հասկանալի դարձավ, որ 1996-98 թթ մեր վզին գցած վզկապով մեզ քարշ էին տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը»։

 

Փաշինյանի խոսքը ավարտելուց հետո, Մանուկյանն ասաց, որ 1996-98թթ Վազգեն Սարգսյանն ամենավճռական ներկայությունն ուներ Հայաստանի և՛ ներքին, և արտաքի՛ն քաղաքականությանը անվտանգային համակարգում։

Ապա` Մանուկյանն անդրադարձավ կառավարության ծրագրին, նա, մասնավորապես, նշեց, որ խոսելու է ծրագրի անվտանգություն-պաշտպանություն հատվածից։ Ըստ Մանուկյանի՝ ծրագրում մեկ այլ բան է գրված, իրենք մեկ այլ բան են անում։ «ԳՇ պետին, պաշտպանության նախարարին, երբ հարցնում եմ մի դեպք, շատ փակագծեր չբացելով, երբ հարձակում է եղել հայկական ԶՈւ-ի զորամիավորումներից մեկի վրա, ի՞նչ եք արել, այս պլանով այլ բան է նախատեսված, ասում են՝ բան չենք արել, որ լայնածավալ պատերազմ չլինի։ Դիցուք, Տավուշի երրորդ բանակային կորպուսի վրա, որ հարձակում լինի, երկրորդ բանակային կորպուսն ասում է՝ քանի որ հարձակում է լինելու դրա համար եկեք երրորդ բանակային կորպուսին մենակ թողնենք։ Սա է ամբողջ զինված ուժերի ռազմավարությունը»,- հայտարարեց նա։

Ապա` նա խոսեց, թե ծրագրում նշված է, թե ամբողջ զինծառայողների աշխատավարձը բարձրացել է։ «Սիրելի՛ հայրենակից, խաբում են քեզ, ինչպես շատ հարցերում, ասում են՝ ԶՈւ-ում աշխատավարձը բարձրացել է դարձել 4700, խաբում է, մոտավորապես 3000-ի աշխատավարձն է բարձրացել մոտ 40 տոկոսի աշխատավարձն է բարձրացել։ «Պաշտպան հայրնեյաց» ծրագրով գերազանց ստացել է միայն 3 զինծառայող, անբավարար ստացել է 155-ը, ասում են՝ պրոֆեսիոնալ բանակ ենք դարձնում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, ո՞նց եք դարձնում,որ 155-ի աշխատավարձը չի բարձրացել»,- նշեց նա։

Մանուկյանը խոսեց նաև զորավարժություններից․ «Քանի՞ մարտավարական-ռազմավարական զորավարժություններ են արվել ՀՀ ԶՈւ-ում, օրերս օպերատիվ զորավարժություններ են, նայում ես նկարները՝ զինվորները գերան են բարձրացնում ու խանչալ նետում, ուրիշ ոչ մի բան»։

Մանուկյանը նաև ասաց, որ Ազգային անվտանգության օրը փոխել են, դարձրել հունվարի 8-ը։

«Պատմական Հայաստանինը ու իրականինն եք սահմանազատում, նայեք Ադրբեջանի ազգային ծառայության հիմնադրման տարին՝ 1919 թիվ, հատորներով է տպվել, որ մեր հետախուզությունը 1918 թվականին է ձևավորվել, գոնե էդքանով պատմականից չուրանայիք ձևական օր չհռչակեիք»,- շեշտեց նա

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.