Հնդկաստանը, ռազմավարական կապերն ընդլայնելու նպատակով, առաջին անգամ ռազմական կցորդ կնշանակի Հայաստանում

Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդներ կուղարկի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան: Այս մասին գրում է economictimes.indiatimes.com-ը՝ մանրամասնելով, որ սա տեղի է ունենում Հնդկաստանի՝ առանցքային տարածաշրջանների հետ ռազմավարական կապերն ընդլայնելու ավելի լայն քաղաքականության նախաձեռնությանը համահունչ:

Աղբյուրը նկատում է, որ սա տեղի է ունենում նորացված աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում։

Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու որոշումը կայացվել է այն ժամանակ, Երևանը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Հնդկաստանի հետ պաշտպանական հարաբերությունների ընդլայնման հարցում։

Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի կնքվել է Հայաստանին հնդկական ռազմական տեխնիկա, ներառյալ բազմափողանի հրթիռային կայաններ, սպառազինությունների մատակարարման պայմանագիր: Գործարքը կայացել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստան-Ադրբեջան բախման ֆոնին, գրում է կայքը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.