Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան

«Միասին» շարժումը ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց հանրահավաք է անցկացնում ու պատրաստ է կտրուկ քայլերի գնալ՝ շրջափակել կառավարության շենքը, եթե քաղաքացիների մեծ մասը դուրս գա փողոց և միանա իրենց։

 

«Միասին» շարժման անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շեշտեց՝ 6-8 ամիս ժամանակ կա նոր իշխանություն ստեղծելու համար։

 

«Դուք պետք է լինեք 50,000, 100,000, շատ պետք է լինեք։ Մենք այդ ժամանակ գործողություններ կանենք, կշրջափակենք կառավարությունը, Ազգային ժողովը, Գլխավոր շտաբը։

 

Կգնանք կպահանջենք, որ հեռուստատեսությունն ուղիղ եթե տա։ Մեզ մարդաքանակ է պետք»,- նշեց Բագրատյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.