Խոշոր հրդեհ է բռնկվել Կապանը սնուցող էլեկտրաենթակայանում

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

 

Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրդեհը բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․): Հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ: Հրդեհի պատճառը պարզվում է:

 

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են 4 մարտական հաշվարկ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.