Պեկինում մեկնարկել է Լավրովի և Չինաստանի ԱԳ նախարարի հանդիպումը

Չինաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Վան Ին և Սերգեյ Լավրովն աշխատանքային հանդիպում են անցկացնում Պեկինում, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ում։

Զախարովան լուսանկար է հրապարակել, որում Լավրովն ու չինացի նախարարը թարգմանիչների ուղեկցությամբ նստած են սեղանի շուրջ։

«Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը Պեկինում»,- ասվում է լուսանկարի վերնագրում։

 

Լավրովը Չինաստան է ժամանել երկուշաբթի պաշտոնական այցով, որը կտևի մինչև ապրիլի 9-ը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.