Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու Նիվան և գլորվելով՝ հայտնվել դաշտում (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

 

Ժամը 13:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Մանուկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Պյոտր Ե.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենան դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Տեսանյութն՝ այստեղ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.