Ում է հակացուցված կծու պղպեղը

Չիլի պղպեղը բարձրացնում է տրամադրությունը և արագացնում նյութափոխանակությունը, սակայն այն չպետք է օգտագործեն որոշակի հիվանդություններ ունեցող մարդիկ, ՌԻԱ Նովոստիին ասել է սննդաբան Օլգա Կորաբլևան։ Նա նշել է, որ չիլիի կալորիականությունը կազմում է ընդամենը 282 կալորիա 100 գրամ աղացած փոշու համար։


Կծու պղպեղը պարունակում է կապսաիցին, որը այրոցի զգացում է առաջացնում։ Նյութը փոքր-ինչ բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը և արագացնում նյութափոխանակությունը մինչև հինգ տոկոսով. այս ազդեցությունը պահպանվում է ուտելուց մեկ-երկու ժամ հետո: Այդ իսկ պատճառով կապսաիցինը երբեմն մտնում է տաքացնող քսուքների մեջ, ասել է մասնագետը։

«Չիլի պղպեղը պարունակում է B և C վիտամիններ, օգնում է օրգանիզմին արտադրել էնդորֆիններ, այսինքն՝ լավացնում է տրամադրությունը: Այնուամենայնիվ, համեմունքը հակացուցված է ստամոքսի խոցով կամ գաստրիտով հիվանդներին. կծու պղպեղը կարող է խորացնել հիվանդությունը: Խուսափեք չիլիից, եթե հակված եք այտուց ունենոլւ. կծու սնունդը լվանալու համար սովորականից ավելի շատ հեղուկ է պահանջվում»,- եզրափակել է բժիշկը։

Իրենց հերթին Իտալիայի Միջերկրածովյան նյարդաբանության ինստիտուտի գիտնականները անվանել են չիլի պղպեղի հաճախակի օգտագործման առավելությունը, որն օգնում է երկարացնել կյանքը և 23 %-ով նվազեցնում է վաղաժամ մահվան ընդհանուր ռիսկը, հաղորդում է EurekAlert-ը:

Հետազոտությանը մասնակցել են 22.811 մարդ, որոնց առողջական վիճակը հետազոտողների կողմից վերահսկվել է ութ տարի: Մասնագետները նշել են, որ նրանք, ովքեր կանոնավորապես կարմիր կծու պղպեղ են օգտագործել (շաբաթական չորս անգամ կամ ավելի), 40 %-ով ավելի քիչ են մահացել սրտի կաթվածից: Ուղեղի արյան մատակարարման խախտման հետ կապված մահվան ռիսկն էլ ավելի է նվազել: Միևնույն ժամանակ, պղպեղի պաշտպանիչ ազդեցությունը կախված չի եղել փորձարկվողների սննդակարգից:

Գիտնականները հաստատել են, որ սննդի մեջ կարմիր չիլի պղպեղ օգտագործելը ընդհանուր մահացության քանակը 13 տոկոսով կրճատում է հիմնականում սրտի հիվանդությունների կամ ինսուլտի պատճառով։

Վաղուց համարվում էր, որ պղպեղն ու համեմունքներն ընդհանուր առմամբ օգնում են տարբեր հիվանդությունների ժամանակ։

Պղպեղի համադրումը կիտրոնի հետ շատ օգտակար է։ Այն արդյունավետորեն թունազերծում է օրգանիզմը, խթանում նյութափոխանակությունը և արագորեն այրում ճարպերը։

Կծուն ունենալով մի շարք օգտակար և բուժիչ հատկություններ, ունի նաև հակացուցումներ և վնասակար ազդեցություն օրգանիզմի վրա։ Կծու պղպեղը խորհուրդ չի տրվում ուտել շաքարային դիաբետով հիվանդներին։ Այն հակացուցված է լյարդի խնդիրների դեպքում, աղիների հիվանդության ժամանակ և գաստրիտի ու խոցերի դեպքում։

Կծու պղպեղը կարող է վնասակար ազդեցություն թողնել ստամոքսի վրա։ Կծու պղպեղ օգտագործելիս, պետք է զգույշ լինեն նաև սրտի առիթմիա ունեցողները։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.