Բաժին : Իրադարձային
Հայոց մայրերը տվել են հերոսներ, որոնց շնորհիվ ունենք պետություն, Հայրենիք. Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի առիթով ուղերձ է հղել:
«Հայոց կանանց, Հայոց մայրերի նվիրական հմայքն ու գեղեցկությունն ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալ զավակներ դաստիարակելու և կրթելու մեջ է:
Հայոց կանայք, Հայոց մայրերն են մեր ինքնության երաշխավորը:
Հայոց մայրերն աշխարհին տվել են զավակներ, որոնց հայրենակից լինելը պատիվ է:
Հայոց մայրերը տվել են հերոսներ, որոնց շնորհիվ մենք ունենք պետություն, ունենք Հայրենինք։ Եվ հենց հանուն նրանց էլ չպետք է ընկրկենք ու պետք է ուժեղ պահենք մեր երկիրը:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մայրերին, ում զավակները հսկում մեր երկրի սահմանները և գլուխ եմ խոնարհում այն մայրերի առաջ, ում զավակներն անմահացան Հայրենիքի համար պայքարում։
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, շնորհավոր Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, ձեր օրը, գեղեցկության օրը», - նշել է նա: