Վերջին ճգնաժամը, որ համախմբված հաղթահարեցինք՝ պաշտպանելով մեր Անկախությունը, անցած տարվա սեպտեմբերն էր. Արայիկ Հարությունյան

Այսօրվա արդյունքները երկարատև ու համառ աշխատանքի արդյունք է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

 

«Բայց անհրաժեշտ է արձանագրել հետևյալը.

 

Կատարվող աշխատանքը պետք է կրկնապատկել և եռապատկել:

 

Պետության կայացման հարցում յուրաքանչյուրիս ջանքն անգնահատելի է: Ուստի, հուսահատությունը տեղ չպետք է ունենա մեր կյանքում:

Մեր դեմ տարվում է հիբրիդային լայնածավալ պատերազմ հուսահատություն ներշնչելու համար, որին մինչ այս պահը դիմակայել ենք մեր հանրության սառնասրտության և ողջախոհության, ճիշտ ձևակերպված խնդիրների արդյունքում:

Վերջին ճգնաժամը, որ համախմբված հաղթահարեցինք՝ պաշտպանելով մեր Անկախությունը, անցած տարվա սեպտեմբերն էր:

Հիբրիդային գործիքներով փորձելու են նոր ճգնաժամեր հարուցել, ինչը չեզոքացնելու համար անհրաժեշտ է պաշտպանվել լայնածավալ ֆեյքային հարձակումից:

Մեր պետության ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վերափոխվելու կարողությունից՝ կրթվել անդադար, ստեղծել, արարել, ուժեղացնել պետությունը՝ վճարելով հարկերը, որից մեծ կտոր ուղղվում է անվտանգությանը:

Տարօրինակ է, բայց Հայաստանի սահմաններից դուրս մեր կարողություններին ավելի շատ են հավատում, քան երկրի ներսում: Սա պետք է շտկել:

Հնարավորությունները մեծ են, պետք է չվախենալ օգտվել դրանցից»,- գրել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.