Դեղամիջոցը մարդու օրգանիզմից դուրս կբերի վտանգավոր նյութերը

Դանիացի գիտնականները պարզել են, որ խոլեստերինի քանակը նվազեցնող խոլեստիրամին դեղամիջոցը կարող է մարդու արյան միջից դուրս բերել մի շարք վտանգավոր նյութեր, որոնք ընդհանուր առմամբ հայտնի են «հավերժական քիմիկատներ» անունով։ «Հավերժական քիմիկատները» ունեն բարձր կայունություն, դժվարությամբ են քայքայվում եւ շրջապատում երկար ժամանակ են պահպանվում, ինչի համար էլ կոչվում են «հավերժական»։


Առկա են հագուստեղենի մեջ, փաթեթավորման նյութերում, նույնիսկ՝ սննդի մեջ։ Գիտական հետազոտությունները պարզել են, որ «հավերժական քիմիկատները» կարող են կուտակվել հողի մեջ, ջրում եւ կենդանի օրգանիզմների մեջ, առաջացնելով արդեն մարդու համար՝ տարատեսակ առողջական խնդիրներ։ Գիտափորձերը ցույց են տվել, որ օրական 4 գրամ խոլեստիրամին ընդունելիս, երեք ամսվա ընթացքում մարդու օրգանիզմում վերոնշյալ վտանգավոր նյութերի պարունակությունը նվազում է 15-60 տոկոս։ Սա, ըստ գիտնականների, կարեւոր բացահայտում է, քանի որ «հավերժական քիմիկատները» հատկապես կարող են բացասական հետեւանքներ թողնել հղիության ընթացքում կնոջ եւ պտղի առողջության վրա։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.