Արևմուտքի տված 270 միլիոն եվրոն կազմում է Ռուսատանից եկած գումարի 1 տոկոսը. Հրանտ Բագրատյան

Երեկ մեծ ուրախությամբ իմացա, որ Բրյուսելում Փաշինյանը հաջողություն է ունեցել։

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը․

 

«Միայն 2024-ին մենք ԵՄ-ից կստանանք 67.5 մլն եվրո (270-ը բաժանած 4-ի), ԱՄՆ-ից ևս 65 մլն դոլար և 7 մլն դոլար արցախահայությանը։ Այսինքն ընդամենը 140 մլն դոլար։

 

Լավ է, կարող սա էլ չլիներ։ Շնորհակալություն։ Բայց ռուսներին ինչի՞ եք կպնում։ 2024-ին Ռուսաստանից դրամական ներհոսքը կկազմի 14 մլրդ դոլար (5 մլրդ դոլարի տրանսֆերտ, 8մլրդ դոլարի արտահանում և 1 մլրդ դոլարի վառելիքի սուբսիդիա)։

Արևմուտքի տվածը կազմում է Ռուսատանից եկածի 1 տոկոսը»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.