ԱՄՆ-ը հաստատակամ է օգնել Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանը:

 

Նա, մասնավորապես, նշել է.

 

«ԱՄՆ-ը հաստատակամ է օգնել Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման ու ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։

 

Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.