Ադրբեջանը նորից սադրում է. ՀՀ-ին մեղադրում է Տավուշի, Քարվաճառի, Լաչինի ուղղությամբ «կրակելու» մեջ

Ադրբեջանի հացերով փորձագետ Տաթև Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվական գրոհն է սկսել՝ մեղադրելով հայկական կողմին Տավուշի, Քարվաճառի ու Լաչինի ուղղությամբ «կրակելու» մեջ։ Պարզ է, որ սա սուտ է ու կրկին տեղավորվում է սադրելու ու ագրեսիվ քայլերի գնալու Ադրբեջանի տրամաբանության մեջ…»:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, նշելով, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք  ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:  Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.