Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական պայմաններում, նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում. ՊՆ

Նախօրեին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:

 

«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»:

 

Հիշեցնենք, որ Իջևանի բժշկական կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ երկու ոտքի վնասվածքներով զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, ոտքերն ամպուտացվել են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.