Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Կառավարական պատվիրակության կազմում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Բացի Հակոբյանից՝ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Բելգիայում և ԱՄՆ-ում դեսպաններ Տիգրան Բալայանն ու Լիլիթ Մակունցը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, վարչապետի աշխատակազմի արարողակարգի, լրատվության վարչության և անվտանգության աշխատակիցներ և ԶԼՄ երկու ներկայացուցիչ։

Ապրիլի 5-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

 
 

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.