Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան

Այն, որ Ադրբեջանը չի դատապարտել Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության վր հարձակումը, Իրանի իսլամական հեղափոխականների կորպուսի հետ առնչվող տելեգրամյան ալիքները դա դիտարկում են որպես Ադրբեջանի անուղղակի ներգրավվածություն այս ահաբեկչական գործողության մեջ եւ շատ դեպքերում սլաքներն ուղղում են հատկապես Բաքվի բռնապետական վարչախմբին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Թիրախավորվում է Բաքվի վարչախումբը որպես իսրայելական պլացդարմ Հարավային Կովկասում, որպես պետություն, որը Իսրայելին օժանդակում է ամեն ինչում, եւ դա այդպես է: Դա խորքային ռազմավարական դաշինք է՝ ընդդեմ Իրանի, որից օգտվում է Բաքվի բռնապետական վարչախումբը Հայաստանի դեմ գործողություններ իրականացնելով: Գիտեք, որ Իսրայելը ադրբեջանական ահաբեկչության թիվ մեկ հովանավորն է թե քարոզչական, թե ռազմական տիրույթում:

 
 

Իրանցիները հստակ հասկանում են, որ Ադրբեջանն Իսրայել արբանյակն է՝ հակաիրնական նպատակների առումով»,-ասաց նա:

Վարդան Ոսկանյանը նաեւ նկատեց, որ եթե Իրանը ներքաշվի լայնածավալ պատերազմի մեջ, դա նոր մարտահրավերներ է բերելու. «Գիտեք, որ Իրանը փաստացի մեր անվտանգային ճարտարապետության կարեւոր բաղադրիչի ապահովողներից մեկն է: Խոսքը հատկապես Սյունիքի մասին է եւ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին: Հետեւաբար, եթե Իրանի ռեսուրսներն ուղղորդվեն այլ լայնածավալ գործողությունների, ապա կարող է ստեղծվել որոշակի վակուում, որից կարող է օգտվել Ադրբեջանը:

Մյուս կողմից կա վտանգ հենց նույն Բաքվի բռնապետական վարչախմբի համար, որովհետեւ այս իրավիճակում որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ դիցուք, թիրախներից մեկը չի դառնա Բաքուն»,- ընդգծեց իրանագետը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.