Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ, այդ թվում՝ ամպրոպ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

 

Երևանում ապրիլի 5-ի երեկոյան ժամերին, 6-10-ին, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

 

Հանրապետության տարածքում ապրիլի 5-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 6-8-ին, 10-ին շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

 

Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ապրիլի 5-6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.