Բաժին : Իրադարձային
Մարիանյան կղզիների մոտ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ
Խաղաղ օվկիանոսում Հյուսիսային Մարիանյան կղզիների ափերի մոտ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 48 հազար մարդ ունեցող Սայպան կղզուց 434 կմ հյուսիս-արևմուտք։ Աղբյուրը ընկել է 215 կմ խորության վրա։
Հայտարարվել է ցունամիի վտանգ։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։