ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է «Եվրաջասթ» համաձայնագիրը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Եվրամիության միջև «Եվրաջասթ» համաձայնագրի ստորագրման արարողությունը:

 

Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերի նախարար Փոլ Ֆան Թիխելտը և արդարադատության հարցերի ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը:

 

Հիշեցնենք՝ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.