Երևանում Nissan-ը բախվել է մանկավարժական համալսարանի ճաղավանդակներին, ծառին․ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 03։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Ալիկ Ավետիսյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված ճանապարհահատվածը և բախվել մանկավարժական համալսարանի երկաթե ճաղավանդակներին ապա առաջ ընթացել բախվել ծառին։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.